Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

ԱԺ չորս կուսակցությունների բողոքն արդեն ՍԴ-ում է

ԱԺ չորս կուսակցությունների բողոքն արդեն ՍԴ-ում է
17.12.2013 | 14:48

Այսօր ԱԺ չորս խմբակցությունները` ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» և ԲՀԿ, «Ազատության» հրապարակից բողոքի երթ են կազմակերպել դեպի Սահմանադրական դատարան, որտեղ ընթերցել են իրենց հայտարարությունը` ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների: Մինչ ՍԴ գնալը, քաղաքական ուժերի ներկայացուցիչները վերստին իրենց մտահոգություններն են ներկայացրել և հորդորել ՍԴ-ին կանգնել քաղաքացու կողքին:
Հիշեցնենք, որ նախօրեին այս խմբակցությունները ՍԴ-ին ուղղված դիմում-բողոքն հանձնել էին ԱԺ խոսնակին, որը պետք է 24 ժամվա ընթացքում ՍԴ հանձնի: Ընդդիմությունից ՍԴ-ում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում մի շարք դրույթների հակասահմանադրականությունը կփորձի վիճարկել Արծվիկ Մինասյանը, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը և փաստաբան Մերի Խաչատրյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2853

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ